Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վերջին օրերին Սյունիքի մարզում կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք է հաստատվել

Մայիս 08,2020 14:42

Այս պահի դրությամբ Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․

Ընդհանուր՝ 51 հաստատված դեպք, որից վերջին օրերին՝ 26 դեպք:

➡️24 հոգի բուժվել է,

➡️27 հոգի բուժում է ստանում, որից՝

❗️19 հոգի՝ Քաջարանից,

❗️5 հոգի՝ Գորիսից,

❗️2 հոգի՝ Կապանից,

❗️1 հոգի՝ Մեղրիից։

Մեղրիի հիվանդի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել էր դեռեւս ապրիլի 1-ին, նա ունի ուղեկցող հիվանդություններ եւ գտնվում է Երեւանում՝ բժիշկների հսկողության տակ:

❗️Հարգելի՛ քաղաքացիներ, ներկայումս արտակարգ դրության պայմաններում ազատ տեղաշարժի ու մի շարք այլ սահմանափակումներ դադարել են գործել, բայց համավարակի վտանգը շարունակում է մնալ, ուստի կարեւոր է յուրաքանչյուրիդ բարձր գիտակցությունը, կարգապահությունն ու պատասխանատու վերաբերմունքը․ շարունակե՛ք խստորեն պահպանել անվտանգ վարքի ու ախտահանման հետ կապված՝ ՀՀ ԱՆ եւ պարետատան ցուցումները։

❗️Հորդորում եւ պահանջում ենք համապատասխան մարմինների ցուցումով ինքնամեկուսացված անձանց՝ պահպանել ինքնամեկուսացման կանոնները եւ խստորեն հետեւել պահանջներին՝ չվտանգելով այլոց առողջությունը:

❗️Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում բոլոր բուժաշխատողներին՝ իրենց ջանքերի համար եւ հիշեցնում բժշկական հաստատությունների ղեկավար անձնակազմին, որ անձնական պատասխանատվություն են կրում բուժանձնակազմի շրջանում վարակի տարածման կանխարգելման հարցում:

Սյունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031