Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրանց տարեք, Ալրաղացի Լյովին ու Լեդի Հակոբին բերեք». ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի արձագանքը՝ Ֆեյսբուքում

Մայիս 08,2020 14:14

Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը սոցցանցերում բուռն արձագանք է գտել:

***
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էս սարսափելի կինոյում ամենաճիշտ օպերատիվ քայլը արեց Անդրանիկ Քոչարյանը, ով հասցրեց ապակյա շիշը փախցնել Սասուն Միքայելյանի ձեռքից։ Հույս ունեմ, որ բռունցքների դիմած պատգամավոր(ներ)ի նկատմամբ կլինի քրեական հետապնդում»:

Իոաննիսյանը նաեւ հիշեցրել է, որ այսօր Երկրապահի օրն է. «Այն Երկրապահի, որի ղեկավար Սասուն Միքայելյանը քիչ առաջ բռունցքներով հարձակվեց խորհրդարանական ընդդիմության ղեկավար Էդմոն Մարուքյանի վրա։ Այս պատմությունն ինձ հիշեցրեց այն հին ժամանակները, երբ երկրապահ լինելը ինդուլգենցիա էր ամեն տեսակի արարքի համար։ Հույս ունեմ, որ «Իմ Քայլի» ռեակցիան չի սահմանափակվի ծեծկռտուքի ամենաթեժ պահին Արարատ Միրզոյանի ասած «Էէէէ, չի կարելի, էլի»-ով»:

https://www.facebook.com/danioanis/posts/10221083941705252

***

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ` ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի նկատմամբ բռնություններն ուղղակի խուլիգանության դրսևորում են: Նա գրել է. «Սասուն Միքայելյանի բռնի ու բռի գործողությունը խստորեն դատապարտում եմ, այն անհամատեղելի է ԱԺ պատգամավորի վարքագծի հետ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը պետք է հստակ և միանշանակ գնահատական տա իր խմբակցության անդամի վարքագծին և գործողությանը»:

https://www.facebook.com/asakunts/posts/2367446453555137

***

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը գրում է. «Ազգային ժողովում տեղի ունեցած այսօրվա «տղայական ռազբորկան» ապացույցն է նրա, որ մեր երկրում արժեքային հեղափոխություն չի եղել։ Ինչպես և նախկին խորհրդարաններում, այնպես էլ այսօր կարող են ընդդիմադիր ֆրակցիայի պատգամավորին ասել, «շիշը կտամ գլխիդ» կամ «վիզդ կկտրեմ», ու ամենահատկանշականն այն է, որ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներն իրենց խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի ձեռքի տակից ուղղակի հեռացնում են ջրի շիշը, վստահ լինելով, որ հնչեցրածը կիրագործի։

Ի դեպ, ընդամենը անցած շաբաթվա ընթացքում, նույն խմբակցությունը սատար էր կանգնում ծեծկռտուք կազմակերպած Ալեն Սիմոնյանին, որը հպարտությամբ եթեր էր մտել ու ասում էր, թե յուրաքանչյուր տղամարդ իրեն այդպես պետք է կպահի։

Հստակ է, որ դա նույն «ուժեղ տղամարդու» կեղծ դիսկուրսի շարունակությունն է, որը եղել ու մնում է, ինչպես նաև վերջին շրջանում ակտիվորեն սնուցվում ու խրախուսվում է քաղաքական էլիտայի կողմից, ի չիք դնելով առանց բռնության հասարակություն ունենալու ներդրված ջանքերը: Վստահ եմ, որ այս անգամ ևս ԱԺ-ն էթիկայի հանձնաժողով չի կազմավորի, չի քննարկի այս խայտառակությունը, իսկ ազգիս բռնարարներն էլ կհպարտանան իրենց ոչ ինտելեկտուալ ու թուլակամ տղերքով, որոնք անկարող են խոսքով և գաղափարներով հանդես գալու, այդ իսկ պատճառով գործի են դնում լոկ բռունցքները։»:

https://www.facebook.com/zara.hovhannisyan.71/posts/3366218230067620

Հիշեցնենք, որ 5-րդ գումարման ԱԺ-ում, երբ «Օրինաց երկրի» պատգամավոր Հեղինե Բիշարյանը Նիկոլ Փաշինյանին ասել էր՝ «շիշը կտամ գլխիդ, այ համբալ», դա ընդդիմադիրների կողմից մեծ քննադատության էր արժանացել:

***

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը գրում է. «Պարոնայք, ձեզ վայթե արտաքին թշնամի է պակասում։ Գոնե քարտեզին նայեք, այդքան ապուշ կարելի է՞ լինել խորհրդարանում։ Ուրիշ ձեւ չկա՞ վեճ լուծելու, իմաց տվեք՝ հավաքվենք լուծենք էդ անլուծելի վեճերդ։ Ամոթ ձեզ, ու հարամ էղնի կերածներդ մեր փողերից»:

https://www.facebook.com/levon.barseghyan/posts/10222629688600291

***

Արամ Մանուկյանը, որը Աջափնյակի փոխթաղապետն էր, ֆեյսբուքյան իր էջում հեգնում է. «Կարեւորը՝ ԱԺ-ն լեգիտիմ է ու մենք ժողովրդավար երկիր ենք»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=262231731615977&id=100034874564258

***

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը գրում է. «Անչափ տհաճ էր դիտել Ազգային ժողովում այս ծեծկռտուք-հրմշտոցի կադրերը, որտեղ ոչ մի քաղաքական բան չկար, բացի տղեկական պահվածքը։ Սա անթույլատրելի է, մերժելի է, դատապարտելի է։ Ինչպիսի ելույթ էլ ունենար ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, այն դուր գար թե դուր չգար ընդդիմախոսներին, լիներ քաղաքական թե ոչ, փաստարկված թե ոչ, պատասխանելու միակ ձևը խոսքն է, այն էլ՝ քաղաքական խոսքը, ոչ քուչայի լեքսիկոնը։ Բռունցքները չպետք է տեղ ունենան քաղաքական, հասարակական կյանքում։ Խորհրդարանի ղեկավարությունը և «Իմ քայլ» խմբակցությունը կարող է ու պետք է առնվազն ներողություն խնդրի»:

https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/1299608360244660

***

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.«Այսօր Բաղրամյան 19 հասցեում գտնվող հատուկ նշանակության դպրոցում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել 4-ի «բ» և 3-ի «ա» դասարանների աշակերտների միջև։ Դասղեկը և տնօրինությունը խիստ վրդովված են…»:

https://www.facebook.com/artak.zakaryan/posts/10222291970831840

Ֆեյսբուքում հիշեցնում են՝ սա այն խորհրդարանն է, որը քրեականացրել է քրեական ենթամշակույթը: Առաջարկում են այս խորհրդարանի նոր նախագահ ընտրել Արսեն Ջուլֆալակյանին՝ որպես մարտարվեստներից գլուխ հանող:

Փորձագետ Արմեն Վարդանյանն առաջարկում է. «Սասունին տարեք, Շմայսին բերեք: Ազգային ժողովը ֆիդայական մտածելակերպով մարդկանց տեղը չի: Մենք Մեջլիսի վերածելու ԱԺ չունենք»:

Իսկ Գոհար Վեզիրյանը գրում է. «Եկել եք ԱԺ, մեր տոնը փչացնում եք, որ ի՞նչ անեք: Սրանց տարեք, Ալրաղացի Լյովին ու Լեդի Հակոբին բերեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031