ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգն ավելացրել են անհպում քարտերի վճարումների առավելագույն չափը` 10.000 ՀՀ դրամից մինչև 20.000 ՀՀ դրամ` առանց PIN կոդի մուտքագրման անհրաժեշտության:
ՀՀ-ում Արտակարգ դրության պայմաններում ՎՏԲ-Հայաստան Բանկը հորդորում է իր հաճախորդներին գնումներ կատարել և վճարումներ իրականացնել անկանխիկ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերն աշխատում են PayPass տեխնոլոգիայով, ինչը հնարավորություն է տալիս վճարել քարտով մինչև 20.000 ՀՀ դրամ` ակնթարթորեն, POS տերմինալին մեկ հպումով և առանց PIN կոդի մուտքագրման:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերը հարմար են օգտագործման մեջ և ունեն մի շարք առավելություններ՝
Կարդացեք նաև
- Բազմարժութային են՝ միաժամանակ ներառում են հաշիվներ 4 հիմնական արժույթներով` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո և ՌԴ ռուբլի,
- Բացարձակապես անվտանգ և պաշտպանված` աշխատում են չիպային կրիչներով, այլ ոչ թե ժապավենային. դրանք ավելի դժվար է կեղծել, նաև քարտերը միացված են Secure Code ծառայությանը, որն առցանց գնումների իրականացման պահին պահանջում է հաստատում` SMS հաղորդագրության միջոցով:
Ինչպես նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերով կարելի է՝
- Ստանալ դրամական փոխանցումներ արտերկրից՝ Կոնտակտային կենտրոն մեկ զանգ կատարելով ու նշելով Ձեր անձնական տվյալները, փոխանցման կոդը և գումարը;
- Կատարել քարտային հաշիվների առցանց համալրում TelCell և Easy Pay վճարային տերմինալների միջոցով;
- Կատարել քարտային հաշիվների համալրում cash in բանկոմատների միջոցով՝ մեկ գործարքով տարբեր արժողության թղթադրամներ մուտքագրելով:
Mastercard Gold քարտերով կարելի է կանխիկացնել ՎՏԲ խմբի ԱՊՀ երկրների և Վրաստանի բանկոմատներում՝ 0% միջնորդավճարով: Mastercard քարտերը կարելի է օգտագործել աշխարհի ավելի քան 1 մլն բանկոմատներում և կանխիկ վճարումներ կատարել ավելի քան 32 մլն առևտրի և սպասարկման կետերում:
Մանրամասն տեղեկատվություն Բանկի քարտերի մասին կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
ՎՏԲ-Հայաստան Բանկ