ԱԺ պատգամավորը, որը նաև ԵԿՄ նախագահն է, չպետք է բռունցքների գործադրմամբ փորձի իր կամքը այլոց պարտադրել, իսկ իր կողմնակից մյուս պատգամավորները՝ խորհրդարանը վերածեն փողոցային կռվի. Ավետիք Չալաբյան
Մայիս 08,2020 13:33
Դատապարտում եմ Ազգային ժողովում տեղի ունեցած բռնությունը։
Անկախ դրդապատճառներից, ԱԺ պատգամավորը, որը նաև Երկրապահ կամավորների միության նախագահն է, չպետք է բռունցքների գործադրմամբ փորձի իր կամքը այլոց պարտադրել, իսկ իր կողմնակից մյուս պատգամավորները՝ խորհրդարանը վերածեն փողոցային կռվի։
Անկեղծ հուսով եմ, որ ԱԺ պատգամավորները իրենց մեջ ուժ կգտնեն՝ խորապես գիտակցելու իրենց բարձր առաքելությունը, և վերադառնալու քաղաքակիրթ երկխոսության։
Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: