Վրաստանը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին, իսկ պատճառը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնին նշանակելն է: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալքալիանին:
«Սա ընդունված պրակտիկա է դիվանագիտական հարաբերություններում, որը վկայում է երկկողմանի հարաբերություններում որոշակի խնդիրների մասին, այդ պատճառով հետագա քայլերը որոշելու համար անհրաժեշտ է խորհրդակցություն դեսպանի հետ»,-ասել է նա:
Արտգործնախարարը միևնույն ժամանակ հավաստիացրել է, որ դիվանագիտական հարաբերությունները խզելու կամ երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը վերանայելու մասին խոսք չկա:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նշանակվել է Ուկրաինայի Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ