Ինչպես հայտնել էինք, այսօր ԱԺ նիստի ընթացքում ծեծկռտուք էր տեղի ունեցել: Վիճել էին «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանն ու ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, տասնյակ պատգամավորներ փորձում էին հանգստացնել նրանց:
Միջադեպից հետո, երբ ընդմիջում հայտարարվեց, Սասուն Միքայելյանը միջանցքում երեւաց թիմակիցների ուղեկցությամբ: Լրագրողները փորձեցին մոտենալ նրան, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ձեռքով փորձեց «պատնեշ» ստեղծել:
«Լավ էլի, ընգեր»,-փոքր ինչ այն կողմ ասաց Սասուն Միքայելյանը Factor TV-ի՝ «ինչո՞ւ զայրացաք» հարցին ի պատասխան:
Հավելենք, որ խորհրդարանում այս պահին փակ քննարկում է՝ վարչապետի եւ ԱԺ նախագահության մասնակցությամբ:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ