«Խնդրում եմ, դուք ինքներդ նայեք, թե ինչից սկսվեց այդ ամենը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքին:
Ինչպես հայտնել էինք, այսօր ԱԺ նիստի ընթացքում ծեծկռտուք էր տեղի ունեցել: Վիճել էին «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանն ու ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, տասնյակ պատգամավորներ փորձում էին հանգստացնել նրանց:
Բաբկեն Թունյանը, որի ելույթին հաջորդել էր Մարուքյանի քննադատությունը, այնուհետեւ՝ ծեծկռտուքը, Սասուն Միքայելյանի պահվածքին գնահատական տալ չցանկացավ: «Նայեք ձայնագրությունը, տեսեք, թե ինչից սկսեց, ով անցավ անձնական վիրավորանքների եւ ով սադրեց: Ամեն դեպքում, ես մեր հայրենակիցներից ներողություն եմ խնդրում այդ միջադեպի համար»,-ասաց Թունյանը լրագրողներին:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ