Ինչպես հայտնել էինք, այսօր ԱԺ նիստի ընթացքում ծեծկռտուք էր տեղի ունեցել: Վիճել էին «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանն ու ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, տասնյակ պատգամավորներ փորձում էին հանգստացնել նրանց:
Միջադեպի ավարտին Մարուքյանն ամբիոնից հայտարարեց, որ իրեն մեջքից հարվածող է եղել:
ԱԺ նիստի տեսագրության դիտման արդյունքում արձանագրում ենք, որ Միքայելյան-Մարուքյան ձեռնամարտից հետո մի քանի քայլ հետ գնացած Մարուքյանին իրենից ձախ ուղղությամբ նախ ձեռքով հարվածում է «Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանը, այնուհետեւ՝ Մարուքյանի աջ կողային հատվածից՝ «Իմ քայլի» պատգամավոր Վահե Ղալումյանը՝ Մարուքյանի գլխի ուղղությամբ:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ