Ինչպես հայտնել էինք, այսօր ԱԺ նիստի ընթացքում ծեծկռտուք էր տեղի ունեցել: Վիճել էին «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանն ու ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, տասնյակ պատգամավորներ փորձում էին հանգստացնել նրանց:
Ծեծկռտուքը, սակայն, շարունակվեց նաեւ այն բանից հետո, երբ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստիպված ընդմիջում հայտարարեց:
Վեճը շարունակվում էր վերին շարքերում. Էդմոն Մարուքյանը պատգամավորների մի խմբի հետ արդեն ԱԺ նիստերի դահլիճի մուտքի մոտ էր եւ ինչ-որ խոսակցություն էր շարունակվում նրա, Արարատ Միրզոյանի եւ մյուս պատգամավորների միջեւ:
Անվտանգության աշխատակիցները ԶԼՄ-ներին կոչ արեցին դուրս գալ դահլիճից:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ