Լրահոս
Օրվա լրահոսը

«Արա՜, իմ վիզը կտրողը չի ծնվել, հերիք ա ստեղ շմայսություն անես». Մարուքյանը՝ Սասուն Միքայելյանին

Մայիս 08,2020 11:23

«Ինձ ինչքան էլ խփեք, ես խոսալու եմ: Էն ո՞վ եկավ թաքուն մեջքից խփեց»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ միջադեպ էր տեղի ունեցել նրա եւ «Իմ քայլից» Սասուն Միքայելյանի միջեւ, պատգամավորները ձեռնամարտի էին բռնվել: Սասուն Միքայելյանը, որին տեղում «պահում» էին խմբակիցները, գոռում էր՝ «մարդավարի խոսա՜»:

Մարուքյանն էլ պատասխանեց. «Արա՜, իմ վիզը կտրողը չի ծնվել, հերիք ա ստեղ շմայսություն անես, հանգիստ քեզ պահի՜, հերիք ա՝ չի լինելու այս մշակույթն այստեղ: Հեղափոխությունն ա՞յս մշակույթի համար է եղել»:

Փոխադարձ բղավողները տեւական ժամանակ չէին հանդարտվում:

Մարուքյանը պնդեց, որ իրեն մեջքից հարվածել են. «Գալիս մեջքից խփում եք, արա՜, ինձ խփել են»:

Պատգամավորները խմբերով փորձում էին հանգստացնել Մարուքյանին եւ Սասուն Միքայելյանին:

Լարված մթնոլորտի պատճառով Մարուքյանի ելույթը չշարունակվեց, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդմիջում հայտարարեց:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031