ԱԺ-ում այսօր պատգամավորների միջեւ ձեռնամարտ տեղի ունեցավ, խառնվեցին տասնյակ պատգամավորներ:
Իրար հարվածողները «Իմ քայլի« պատգամավոր Սասուն Միքայելյանն էին ու ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նախ սկսվեց նրանից, որ Մարուքյանն իր ելույթում դիմեց Բաբկեն Թունյանին, ով ԼՀԿ-ի առաջարկով հրապարակել էր իր հեռախոսահամարը, որպեսզի քաղաքացիները զանգեն խնդիրների համար. «Ասում ես, թե ես սուտ եմ խոսում: Դրանից հետո 120 զանգ ես ստանում ու ասում՝ ԼՀԿ-ն է համարս տվե՞լ… Մեծ մարդ ես, որ ամբիոնից «սրիկա» ու նման ձեւեր եք օգտագործում, դա լարվածություն է առաջացնում»:
Կարդացեք նաև
Մարուքյանի ասածներին տեղից բղավելով արձագանքում էր «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը: Մարուքյանը դիմեց նրան. «Պարոն Միքայելյան, հոպար չեմ ձեզ համար»: Ապա Միքայելյանը ձեռքը տարավ սեղանին դրված ջրի շշին, որն արագ հեռացրեց նրա կողքին նստած Անդրանիկ Քոչարյանը: «Ի՞նչ, ի՞նչը կցխես»,-ասաց Մարուքյանը, ինչից հետո պատգամավորները ծեծկռտուքի բռնվեցին: ԱԺ նիստն ընդմիջվել է մինչեւ 14.00-ն:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ