Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը մարտ ամսից տեղափոխվել է Սահմանադրական դատարան՝ որպես ՍԴ նախագահի խորհրդական։ Նրա անունն արդեն կա ՍԴ կայքում՝ նախագահի 4 խորհրդականների կողքին։ Վարդան Պողոսյանը շուրջ 2 տասնամյակ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ GIZ-ի «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավարն էր։
Ընկերությունից մեզ հայտնեցին, որ Վարդան Պողոսյանի հեռանալու պատճառն այն է, որ կառավարությունը նպատակահարմար չի համարել նրա ղեկավարած ծրագրի շարունակականությունը եւ մարտից փակել է այն։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը որոշել է պատժել Սահմանադրությունը գրած երկու համահեղինակներին էլ՝ ե՛ւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, ե՛ւ նրա ընկերոջը՝ Վարդան Պողոսյանին, թեեւ նրանց գրած Սահմանադրությունից եւ սուպերվարչապետական «կոստյումից» չի հրաժարվում։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: