Լրահոս
Օրվա լրահոսը

Աֆեյանի Moderna ընկերությունը կսկսի իր պատրաստած պատվաստանյութի հետազոտման 2-րդ փուլը. Ամերիկայի ձայն

Մայիս 08,2020 10:30

Ամերիկայի ձայն. ԱՄՆ սնունդի և դեղորայքի վերահսկողության գերատեսչությունը (FDA) թույլատրել է ամերիկահայ Նուբար Աֆեյանի Moderna բիոտեխնոլոգիական ընկերությունն անցնել COVID-19-ի դեմ իր պատրաստած պատվաստանյութի հետազոտման երկրորդ փուլին

Այն կսկսվի շատ շուտով, նշել է ընկերությունն իր մամլո հաղորդագրության մեջ: MRNA-1273 պատվաստանյութը առաջին է, որ ստացել է թույլտվություն ամերիկյան հիվանդանոցներում փորձարկումներ անցկացնելու համար: Ընկերությունը տեղեկացնում է, որ հետազոտման 3-րդ փուլը նախատեսված է սկսել ամռան սկզբին:

Պատվաստանյութի պատրաստմանն ուղղությամբ աշխատանք են տանում նաև այլ ընկերություններ: Օրերս Pfizer և BioNTech ընկերությունները հայտարարեցին, որ մայիսի 5-ից հիվանդանոցներին կտրամադրեն պատվաստանյութեր՝ փորձարկումներ իրականացնելու համար:

Ամերիկյան ու գերմանական այս ընկերություններն ասում են, որ եթե պատվաստանյութը հաջողությամբ անցնի փորձարկումները, ապա հնարավոր է, որ այն պատրաստ լինի մինչև տարեվերջ ԱՄՆ-ում լայն տարածման համար՝ շրջանցելով մի քանի տարվա պատվաստանյութի զարգացմանը բնորոշ ժամանակացույցը: Բարեհաջող ընթացքի դեպքում հաջորդ տարի հնարավոր կդառնա կազմակերպել պատվաստանյութի հարյուր միլիոնների հասնող արտադրությունը:

Ընկերությունները հույս ունեն, որ ԱՄՆ-ի սննդի և դեղորայքի վերահսկմամբ զբաղված գերատեսչությունը հնարավորինս շուտ կտրամադրի թույլտվություն փորձարկումները սկսելու համար: Դրանց համաձայնվել են մասնակցել շուրջ 360 մարդ տարբեր տարիքային խմբերից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031