Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Հովհաննիսյան. Ար­դյոք մի ման­դա­տը հա­սուն մար­դուն կա­րող է ստի­պել այդ աս­տի­ճա­նի փոխ­վել որ­պես մարդ և քա­ղա­քա­ցի. «Իրատես»

Մայիս 08,2020 08:30

«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է «Այ­լընտ­րան­քա­յին նա­խագ­ծե­րի խումբ» նա­խա­ձեռ­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ, ԱԺ նախ­կին պատ­գա­մա­վոր ՎԱ­ՀԵ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱ­ՆԸ:

-Փա­շի­նյա­նը «հե­ղա­փո­խու­թյու­նից» հիաս­թափ­ված­նե­րի ցու­ցակ է կազ­մել: Իշ­խա­նա­փո­խու­թյու­նից ան­ցել է եր­կու տա­րի, ըստ Ձեզ, ով­քե՞ր են ի­րա­պես հիաս­թափ­ված­ներն ու ին­չի՞ց են հիաս­թափ­վել: Եվ, առ­հա­սա­րակ, ե­թե ամ­փոփ թվար­կենք, ի՞նչ ձեռք­բե­րում­ներ ու բաց­թո­ղում­ներ է ու­նե­ցել իշ­խա­նու­թյունն այս եր­կու տար­վա ըն­թաց­քում:

-Իշ­խա­նու­թյան ա­մե­նա­մեծ բաց­թո­ղու­մը ե­ղավ 2018-ի հան­րա­յին ահ­ռե­լի դրա­կան սպա­սում­ներն ի­րա­կան բա­րե­փո­խում­նե­րի վե­րա­ծե­լու ան­կա­րո­ղու­թյու­նը։ Ա­մե­նա­մեծ խո­չըն­դո­տը, թերևս, նոր իշ­խա­նու­թյան պար­զու­նակ պատ­կե­րա­ցում­ներն էին՝ պե­տու­թյան և հա­սա­րա­կու­թյան մա­սին։ Սրա ար­դյուն­քը պետք է լի­ներ հա­սա­րա­կու­թյան տար­բեր շեր­տե­րի հիաս­թա­փու­թյան մի­տու­մը, ո­րը կա և շա­րու­նակ­վում է։ Ու­րիշ տե­սու­թյուն­ներ կամ մո­դել­ներ պետք չէ հո­րի­նել։

-Տե­սա­կետ կա, որ իշ­խա­նու­թյու­նը ՍԴ կազ­մի լու­ծար­ման հա­մար նոր հան­րաք­վե չի նա­խա­ձեռ­նի, քան­զի հաս­կա­նում է՝ հատ­կա­պես հա­մա­վա­րա­կից հե­տո վս­տա­հու­թյան մեծ ան­կում է ու­նե­նա­լու:

-Ե­թե պարզ­վի, որ իշ­խա­նու­թյունն այս պա­հին դեռ մտա­ծում է ՍԴ-ի կամ հան­րաք­վեի մա­սին, ա­պա դա կխո­սի ի­րա­կա­նու­թյան բա­ցար­ձակ ա­ղա­վաղ­ված ըն­կալ­ման մա­սին։ Ես ու­զում եմ հա­վա­տալ, որ գոր­ծող կա­ռա­վա­րու­թյու­նը, գո­նե ո­լոր­տա­յին պա­տաս­խա­նա­տու­նե­րի մա­կար­դա­կով, ի­րա­կա­նում պատ­կե­րաց­նում է այն դժ­վա­րու­թյուն­ներն ու ծանր խն­դիր­նե­րը, ո­րոնց Հա­յաս­տա­նը բախ­վե­լու է հաշ­ված շա­բաթ­նե­րի, ա­միս­նե­րի ըն­թաց­քում։ Մեզ ուղ­ղա­կիո­րեն կա­րող է սո­ցիա­լա­կան, հու­մա­նի­տար ա­ղետ սպառ­նալ, երբ ու­նե­նանք հա­զա­րա­վոր սնան­կա­ցած բիզ­նես­ներ և հա­րյուր­հա­զա­րա­վոր նոր գոր­ծա­զուրկ­ներ։ Այս պայ­ման­նե­րում որևէ իշ­խա­նու­թյուն չի կա­րող շա­րու­նա­կել ապ­րել 2018-ի պատ­կե­րա­ցում­նե­րով։

-Շատ է խոս­վում, թե 7-րդ գու­մար­ման խոր­հր­դա­րա­նը նոր, դրա­կան ո­րա­կի խոր­հր­դա­րան է: Որ­պես նախ­կին խոր­հր­դա­րա­նա­կան՝ այդ տե­սա­կե­տի՞ն եք:

-Ես եր­կու ան­գամ ըն­տր­վել եմ պատ­գա­մա­վոր (4-րդ և 5-րդ գու­մա­րում­ներ) և, ան­կեղծ ա­սած, ո՛չ այն ժա­մա­նակ էր հիա­ցած խոր­հր­դա­րա­նի ո­րա­կով, ո՛չ այ­սօր։ Խոսքն ընդ­հա­նուր տե­սա­կա­րար ո­րա­կի մա­սին է, թե՛ այն ժա­մա­նակ, թե՛ հի­մա բո­լոր խմ­բակ­ցու­թյուն­նե­րում էլ կան գրա­գետ և լուրջ մար­դիկ։ Ի­հար­կե, դրանք տար­բեր փու­լեր էին, տար­բեր խոր­հր­դա­րան­ներ։ Հայ­հո­յե­լը, դա­տարկ դահ­լի­ճը երևույթ­ներ են, որ միշտ էլ կա­յին, բայց գոր­ծող ԱԺ-ում ինձ ապ­շեց­նում է մի բան. մար­դիկ, ո­րոնք մինչ պատ­գա­մա­վոր դառ­նա­լը ու­նեին կար­ծիք, տե­սա­կետ, չէին վա­խե­նում հրա­պա­րա­կայ­նո­րեն դրանք ար­տա­հայ­տե­լուց և պաշտ­պա­նե­լուց և հենց այդ հատ­կու­թյան շնոր­հիվ էին վաս­տա­կել ա­նուն և հար­գանք, այ­սօր ինք­նա­ձայ­նազ­րկ­վել են, չեն տես­նում, չեն լսում ա­նօ­րի­նա­կա­նու­թյուն­նե­րի մա­սին։ Լուռ են, վախ­վո­րած։ Ար­դյո՞ք մի ման­դա­տը հա­սուն մար­դուն կա­րող է ստի­պել այդ աս­տի­ճա­նի փոխ­վել որ­պես մարդ և քա­ղա­քա­ցի։

Զրույ­ցը՝ Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031