ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ու մարզպետարանները հանրապետությունում իրականացվող շինարարական աշխատանքներում ներգրավման գործընթաց են նախաձեռնել:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով` ՀՀ բոլոր մարզպետարաններում COVID-19 համավարակի պատճառով արտագնա աշխատանքի չմեկնած աշխատուժի բացահայտման և տվյալների բազա կազմելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում:
Շինաշխատանքներին մասնակցելու ցանկություն հայտնած անհատների տվյալները կտրամադրվեն համապատասխան շինարարական կազմակերպություններին` իրենց բնակության մարզերում ընթացող առաջիկա կառուցապատման աշխատանքներում նրանց ներգրավելու նպատակով:
Հետաքրքրված շինարարները ընդամենը պետք է լրացնեն մարզպետարանների ֆեյսբուքյան էջերում և պաշտոնական կայքերում տեղադրված աշխատանքների մասնակցության հայտերը:
Կարդացեք նաև
Հղումները` ստորև
Արագածոտնի մարզպետարան
Արարատի մարզպետարան
Արմավիրի մարզպետարան
Գեղարքունիքի մարզպետարան
Լոռու մարզպետարան
Կոտայքի մարզպետարան
Շիրակի մարզպետարան
Տավուշի մարզպետարան
Վայոց ձորի մարզպետարան
Սյունիքի մարզպետարան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Հասարակայնության հետ կապերի բաժին