Լրահոս
Օրվա լրահոսը

Գավառի զինված միջադեպով վկայի մասնակցությամբ քննչական գործողություններ են արվել

Մայիս 07,2020 22:55

Գավառի զինված միջադեպով որպես վկա ներգրավված Սասուն Մելոյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Նա հրազենային վնասվածք էր ստացել ոտքի շրջանում եւ հիվանդանոցում գտնվելու ընթացքում, ըստ նրա փաստաբանի ահազանգի, նրա մի շարք իրավունքներ՝ հարազատների, փաստաբանների  հետ տեսակցություն, հեռախոսից օգտվելու հնարավորություն, խախտվել էին:

Փաստաբան Հովսեփ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց՝ իրավապահները անվտանգության միջոցներ էին կիրառել՝ հաշվի առնելով զինված միջադեպից հետո Գավառի հիվանդանոցի վրա հարձակման դեպքը, եւ այդ անվտանգության միջոցներն այնքան շատ էին, որ արդյունքում իր վստահորդը զրկվել էր տեսակցությունների հնարավորությունից, հեռախոսից, բայց հիմա իր վստահորդը տանն է, իրենք չեն ուզում շարունակություն տալ հիվանդանոցում գտնվելու ժամանակ առաջացած խնդիրներին:

Նա ասաց, որ իր վստահորդի մասնակցությամբ քննչական գործողություններ արվել են, բայց թե կոնկրետ ինչ գործողություններ, նախաքննության շահերից ելնելով՝ չասաց:

Մեր հարցին, թե իր վրա կրակած անձի հետ առերեսում եղե՞լ է, փաստաբանը պատասխանեց՝ ոչ:  Փաստաբանի խոսքով՝ Մելոյանը պատահական է հայտնվել դեպքի վայրում եւ դա հստակ երեւում է դեպքի տեսագրությունը, որն արդեն հրապարակվել է, ասաց՝ Մելոյանը դեպքի վայրով անցնելիս է եղել, տեսել է հավաքվածներին, մեքենայից իջել է, ոտքին կրակոցը ստանալուց անմիջապես հետո էլ հեռացել դեպքի վայրից: Մեր հարցին՝ այսինքն միջադեպի մասնակիցներից որեւէ մեկի կանչո՞վ չի գնացել, փաստաբանը պատասխանեց՝ նման տեղեկության չի տիրապետում: Մեր հարցին, թե մի քանի տարբեր վարկածներ են շրջանառվում միջադեպի պատճառների մասով, Մելոյանն ինչ է պատմել, փաստաբանը պատասխանեց՝ նա առնչություն չունի դրանց հետ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031