Վրաստանի իշխանությունները մտադիր են հուլիսի 1-ից թույլատրել զբոսաշրջիկների մուտքը երկիր: Ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները, այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավան հակաճգնաժամային ծրագիրը ներկայացնելու ժամանակ: Նախարարի խոսքով՝ հուլիսի 1-ից մեկնարկելու է նաև օդային հաղորդակցության փուլային վերականգնումը:
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան իր հերթին հայտարարել է, որ զբոսաշրջիկները Վրաստան մուտք գործելիս հանձնելու են կորոնավիրուսի թեստ, որի համար պահանջվելու է 1 ժամ: «Վրաստանը կլինի աշխարհի առաջին երկրներից մեկը, որը կբացի իր սահմանները և ենթակառուցվածքը, որպեսզի հյուրեր ընդունի արտասահմանից»:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 615 է, մահացել է 9 մարդ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ