Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ն Ադրբեջանի իշխանություններին պարտավորեցրել է Խադիջա Իսմայիլովային վճարել 4500 եվրոյի փոխհատուցում

Մայիս 07,2020 20:45

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի՝ ընդդեմ Ադրբեջանի գործով (35283/14) որոշումը: Սա արդեն եվրոպական դատարանի երրորդ վճիռն է Իսմայիլովայի գործով:

ՄԻԵԴ-ը վճռել է, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը (հարգանք անձնական կյանքի նկատմամբ): Այսպիսով, դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանի իշխանություններին Իսմայիլովային վճարել 4500 եվրոյի փոխհատուցում, ինչպես նաև 1500 եվրո՝ դատական ծախսերի համար:

ՄԻԵԴ հաղորդագրության համաձայն՝ Խադիջա Իսմայիլովան, որը ծնվել է 1976թ. և ապրում է Բաքվում, հանրահայտ հետաքննական լրագրող է, որը աշխատել է նաև Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունում: Նա հայտնի է Ադրբեջանի իշխանությունների հանդեպ կոշտ քննադատությամբ և հետաքննություններ է անցկացնում երկրում կոռուպցիոն գործընթացների վերաբերյալ, որոնք հովանավորվում են ամենաբարձր մակարդակով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԻԵԴ-ը վճռել էր, որ խախտվել են Իսմայլիովայի ազատության, անձնական անձեռնմխելիության, արդար դատական քննության, ազատ արտահայտվելու իրավունքները, և Ադրբեջանի իշխանություններին պարտավորցրել էր լրագրողին որպես փոխհատուցում պետք է վճարել 25 հազար եվրո:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031