Լրահոս
Օրվա լրահոսը

Միխեիլ Սաակաշվիլին նշանակվել է Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի ղեկավար. պաշտոնական

Մայիս 07,2020 23:23

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Միխեիլ Սաակաշվիլիին նշանակել է Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար՝Բարեփոխումների ազգային խորհրդի կազմում: Նախագահը համապատասխան հրամանագիրը ստորագրել է մայիսի 7-ին:

«Սրտանց շնորհավորում եմ Միխեիլ Սաակաշվիլիին նոր պատասխանատու մարտահրավերի առիթով: Հավատում եմ, որ նա կարող է նոր խթան հաղորդել Բարեփոխումների ազգային խորհրդին և կօգնի իրականացնել կարևոր փոփոխություններ երկրի կյանքում»,-հայտարարել է Զելենսկին:

Ուկրաինայի Բարեփոխումների Ազգային խորհուրդը ստեղծվել է 2014 թվականին ՝ երկրի այդ ժամանակվա նախագահ Պետրո Պորոշենկոյի հրամանով: Կառույցը նախագահին կից հատուկ խորհրդատվական մարմին է՝ բարեփոխումների իրականացման հարցով:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031