Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Բեգլարյան. Ադրբեջանական ճնշումները ազդեցություն ունենում են Եվրոպայի խորհրդի պաշտոնյաների վրա

Մայիս 07,2020 18:40

«Եվրոպայի խորհրդի պաշտոնյաները չեն ցանկանում այցելել Արցախ՝ քաղաքականացնելով խնդիրը»

«Փաստացի չի գործում մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը, մասնավորապես՝ չճանաչված երկրներում բնակիչները զրկված են բազմաթիվ իրավունքներից»,- առցանց ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում չճանաչված երկրների դեպքում մարդու իրավունքների պաշտպանության համընդհանրության սկզբունքների իրացումը։

Նա ընդգծեց, որ այդ մասին բարձրաձայնել է նաև Եվրոպայի խորհրդում, սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած համաժողովի ընթացքում և այլ տարբեր հանդիպումների ժամանակ. «Բոլորը ընդունում են, որ այո, խնդիրը կա։ Պետք է ինչ-որ ձևով լուծում տալ այդ խնդրին, բայց փաստացի ոչ մեկ առաջընթացին ուղղված ոչ մի քայլ չի կատարում։ Ասենք՝ Եվրոպայի խորհրդի պաշտոնյաները չեն ցանկանում այցելել Արցախ՝ քաղաքականացնելով խնդիրը։ Իսկ ես ասում եմ՝ այցելեք և տեսեք, թե տեղում ինչ հաջողությունների ենք հասել և ինչ հիմնախնդիրներ կան, մեզ օգնեք մարդու իրավունքներն ավելի պաշտպանված դարձնել այստեղ։ Բայց չեն ցանկանում գալ։ Փաստացի սա շատ քաղաքականացված խնդիր է, և կոնկրետ մեր օրինակով ես տեսնում եմ, որ ադրբեջանական ճնշումները ազդեցություն ունենում են նրանց վրա։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031