«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ձեռք է բերվել բազմաֆունկցիոնալ, կործանիչ ավիացիա: Հայաստանի ԶՈՒ-ն առաջին անգամ հնարավորություն են ստացել իրենց մարտական գործողությունները պլանավորելիս հակառակորդի տարածքում չունենալ որեւէ անհասանելի կետ»,- այսօր ԱԺ-ում 2019-ին կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը:
Նա նշեց, որ «ՏՈՐ-Մ2ԿՄ» հակաօդային պաշտպանության միջոցներ են ձեռք բերվել, բնոր միջոցներով Հայաստանի զինված ուժերը ավարտին հասցրեցին եռաշերտ հակաօդային պաշտպանության համակարգի ձեւավորումը եւ հիմա կարող ենք փաստել, որ S-300 –ի հետ համատեղ մեր ՀՕՊ միջոցները ունակ են ոչնչացնելու հակառակորդի ցանկացած՝ սպառազինության մեջ գտնվող թիրախ եւ ակնկալվող ու ձեռք բերվող թիրախներ:
Ինժեներական կառույցների մասով, ըստ Կարապետյանի, առաջնագծում մեծածավալ աշխատանքներ են կատարվել՝ հակատանկային, զրահատեխնիկա եւ այլն. «Վստահ եմ, որ 2020-ին այդ ծրագրերը շարունակական են լինելու ու մենք ունենալու ենք ժամանակակից ու անխոցելի առաջնագիծ՝ կրակի կառավարման ինքնաշխատ համակարգերով. «Երբ մենք խոսում էինք ռազմարդյունաբերության մասին, մեր արտախորհրդարանական ընդդիմախոսները մեծ մասամբ կարելի է ասել ձախողել էին եղած արդյունաբերությունը ու ծիծաղով էին վերաբերվում այս ամենին: Հայաստանը սեփական արտադրության զենք-զինամթերք է ընդունում, որը մի քանի տարի առաջ հեռավոր երազանք էր թվում: Հազմարդյունաբերական համալիրը պատվերներ է իջեցնում ընկերություններին առաջին անգամ՝ ունենալով վստահություն, որ բանակը կարող է ձեռք բերել»:
Տիգրան Կարապետյանն ընդունում է, որ ոստիկանության բարեփոխումները դանդաղել են, բայց սկսվել են ու մենք ունենալու ենք բարեփոխված ոստիկանություն նաեւ: Շուտով նաեւ իրականություն է դառնալու նոր բանակ գաղափարը. «Որ ասում ենք՝ նոր բանակ, խրամատներում չնստել…այս բոլորն իրականություն են դառնալու» ու մեր ԶՈՒ-ն իսկապես դառնալու է տարածաշրջանային գործոն:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ