Շախմատի Ազգերի գավաթի խաղարկության երրորդ տուրի Հնդկաստանի հետ դիմակայությունում Լեւոն Արոնյանը հաղթանակ է բերել Եվրոպայի հավաքականին: Չորս խաղատախտակներից երեքի առջեւ գրանցվել են ոչ-ոքիներ եւ միայն հայկական շախմատի առաջատարն է առավելության հասել Սանտուշ Վիդիթի նկատմամբ՝ ապահովելով Եվրոպայի հաղթանակը 2,5:1,5 հաշվով:
Հայ գրոսմայստերը հաջող է անցկացրել նաեւ հինգերորդ տուրը՝ ԱՄՆ-ի թիմի դեմ: Նա իր խաղատախտակի առջեւ սպիտակներով հաղթել է Լենյեր Պերես Դոմինգեսին, իսկ դիմակայություւն ավարտվել է 3:1 ընդհանուր հաշվով՝ հօգուտ Արոնյանի թիմի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ