Մայիսի 4-ից հետո արտակարգ դրության սահմանափակումների մեղմացումից հետո Երեւանում շտապօգնության կանչերի թիվը չի ավելացել, հունվար-փետրվարին կանչերն ավելի շատ են եղել՝ 900-950, իսկ այսօր՝ օրական 600-650 կանչ:
Այս մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում ասաց Երեւանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Նրա խոսքերով`շտապօգնության աշխատակիցներից 12-ի մոտ կորոնավիրուսի թեսթավորման դրական արդյունք է հաստատվել. «Բայց ասիմպտոմ դեպքեր են, որեւէ կլինիկական պատկեր չունեն այդ մարդիկ: Նրանք մեկուսացած են համապատասխան բուժհաստատություններում»:
Հարցին՝ արդյոք շտապօգնության աշխատակիցները պարգեւավճար ստացել են, Ստեփանյանը պատասխանեց՝ անցյալ ամիս քաղաքապետարանը պարգեւավճարների համար գումար է հատկացրել, պարգեւավճար են ստացել օջախում աշխատող բժիշկները, բուժքույրերն ու վարորդները. «Բժիշկները պարգեւատրվել են 95 հազար դրամի չափով, բուժքույրերն ու վարորդները՝ 70 հազար դրամով. «Շտապօգնության կողմից պարգեւատրվել են նաեւ բժիշկ-կարգավարները, 1-03 կանչերի կենտրոնի ավագ բժիշկներն ու քուժքույրերը: Կարծում եմ՝ շարունակական կլինի պարգեւատրումները»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Բոլոր բուժաշխատողներն էլ իրենց պարտականությունները բարեխիղճ կատարելու համար արժանի էն պարգևավճարների և դեռ ավելին,բայց դժբախտավբար՝ կան նաև աներևակաելի անարժանիներ,որը կապված չի կորոնավիրուսի հմաճարակի հետ.կոնկրետ անուններ չեմ հնչեցնի,բայց որպես օրինակ՝Շենգավիթի շտապ օգնության մացնաճուղը՝հանձինս իր ուռճացած ՙ՚ ղեկավարիՙՙ…
Մի փոքր էլ գուցե շտապ օգնության մասնաճուղերի աշխատանքների մասին, օրինակ՝ Շենգավիթի մասնաճուղը,շատ հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը՝ուռճացած պաշտոնյաների մասին: