Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը կորոնավիրուսով հիվանդների թվով հայտնվել է 5-րդ տեղում. աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 3 միլիոն 836 հազարը

Մայիս 07,2020 16:19

Ռուսաստանը կորոնավիրուսով հիվանդների թվով հայտնվել է հինգերորդ տեղում՝ առաջ անցնելով Գերմանիայից և Ֆրանսիայից: Երկրում կորոնավիրուսով հիվանդների թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան 11 հազարով, այսպիսով` ՌԴ-ում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 177 հազարը: Վիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 1625-ի, վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 88 մարդ:

Չորեքշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առցանց խորհրդակցություն է անցկացրել կառավարության անդամների հետ, առաջարկվել է կորոնավիրուսի պատճառով գործող սահմանափակող միջոցառումները վերացնել փուլային տարբերակով, ինչը ենթադրում է առևտրի կենտրոնների, ծառայությունների աստիճանական բացում, ինչպես նաև զբոսանք այգիներում, սպորտով զբաղվելու հնարավորություն մաքուր օդում:

Մայիսի 7-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3 միլիոն 836 հազարը, մահացել է 265 հազար 366 մարդ, բուժվել ավելի քան 1 միլիոն 300 հազարը: Covid-19–ով հիվանդների թվով առաջին եռյակում է Միացյալ Նահանգները, Իսպանիան և Իտալիան, որին հաջորդում է Մեծ Բրիտանիան:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031