Ղազախստանի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը ՖԲ էջում գրում է. «Մայիսի 6-ին ԱԺ-ում Ն. Փաշինյանն ասել է.
«… Կներեք, գուցե լավ չհնչի, բայց ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը ոչ թե փոխվում է, այլ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը ստեղծվում է:
Դրանք բոլորովին տարբեր բաներ են: Ուրիշ բան է մի երկիր, որը բոլոր հարաբերություններում ինքը իրեն դիրքավորել է որպես «Ճ կլասի երկիր», եւ ուրիշ բան է, որ կա երկիր, որ ասում է, որ ես ՀՀ ժողովրդի ներկայացուցիչն եմ եւ իմ դիրքորոշումների հետ պետք է հաշվի նստել…»։
Իմ համոզմամբ, այս արտահայտությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ ներկա վարչախմբի ղեկավարը շարունակում է նսեմացնել, ոտնակոխ անել անկախության նորագույն շրջանի բոլոր նշանակալի ձեռքբերումները:
Կարդացեք նաև
Սա «աննախադեպության» տենդի ախտանշաններից է:
Վտանգված է այն պետությունը, որի պատմության հաղթական ու լուսավոր շրջանի արտաքին քաղաքականության մասին այսպիսի թշվառ կարծիք է հայտնում նրա վարչապետը»:
Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանն ու Արա Սահակյանը 2018-ի նոյեմբերին Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում