ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ՖԲ իր էջում գրում է. «Ինչպես եւ կանխատեսվում էր, պաշտոնական Բաքուն պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ ՀՀ ԱԺ-ում Ղարաբաղյան կարգավորման հետ կապված հնչեցրած հայտարարություններին։
Երկու խիստ ուշագրավ փաստ։
1. Թեպետ Փաշինյանն երեկ հերթական ռեւերանսներն արեց Ալիեւի նկատմամբ, ընդգծելով նրա իբր կոնստրուկտիվ մոտեցումները, Ադրբեջանական ԱԳՆ-ն կրկին խոսեց բանակցությունների տապալման մեղքը Հայաստանի վրա նախապես գցելու ոճի մեջ։
2. Ադրբեջանական ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ կրկին հղում արեց բացառապես ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի վրա, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին՝ ոչ մի հիշատակում։ Ձեզ սա ոչինչ չի՞ հուշում։
Կարդացեք նաև
Մի՞թե չեք տեսնում, որ Ադրբեջանն, օգտվելով ձեր սխալներից, գալիք հնարավոր պատերազմի մեղքն ամբողջությամբ ու նախապես գցում է Հայաստանի վրա։
Տղերք, գոնե հասկանու՞մ եք, թե ինչ ծուղակի մեջ եք ինքներդ ձեզ ու մեզ բոլորիս գցել։
Սրա տակից դուրս գալ պատրաստվու՞մ եք»: