ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված տեսակոնֆերանսի ընթացքում խոսեցի այդ պատերազմում հայ ժողովրդի հերոսական մասնակցության մասին։
Ի պատասխան ադրբեջանցի խոսնակի անընդունելի հայտարարության՝ անդրադարձա նաև մեծ հայորդի Գարեգին Նժդեհի գործունեությանը, կոչ արեցի խոսելուց առաջ ավելի լավ ուսումնասիրել պատմությունը»։
Կարդացեք նաև