ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունն առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի գլխավոր խորհրդականի պաշտոնում: Այս մասին հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ Հովակիմյանը ներկայումս Արդարադատության նախարարությունում զբաղեցնում է գլխավոր դատախազի տեղակալ և գլխավոր դատախազի տեղակալի շտաբի ղեկավար Ջեֆրի Ա. Ռոզենի օգնականի պաշտոնը: Նա նաև զբաղեցրել է տրանսնացիոնալ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի ղեկավարի պաշտոնը, եղել է Կալիֆոռնիայի Հարավային օկրուգի դատախազի օգնականը:
Բացի այդ, Հովակիմյանը Արդարադատության նախարարությանն առընթեր արտասահմանյան պետությունների պահանջների կարգավորման հանձնաժողովի անդամ է: Նրա թեկնածությունն առաջադրվել էր նախագահի կողմից և հաստատվել էր Սենատի կողմից 2018 թվականին:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ