«Այդ ցուցակներն առայժմ կազմվում են համայնքների տարածքային գրասենյակներում: Մենք, իհարկե, ունենք մշտադիտարկման գործիքներ եւ վերահսկողական ծառայություն»,-ԱԺ նիստում այսօր անդրադառնալով հարցին, թե ինչ է արվում՝ փարոս համակարգի ցուցակները մաքրելու եւ պետական օգնությունն իրապես կարիքավորներին ուղղելու համար, ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նա նշեց. «Շատ քրեական գործեր են հարուցվել, դեռեւս խախտումներ են լինում: Դրանք, սակայն, նվազել են: Ենթադրում ենք, որ խախտումների արդյունքում է, որ նպաստների համար նախատեսված բյուջեում երկու միլիարդի տնտեսում ունենք, որովհետեւ հասցեականությունն է բարձրացել: Աշխատանքը շարունակական է: Աշխատում ենք համայնքների հետ, որպեսզի գործընթացը բարելավենք: Սակայն դիմել ենք նաեւ կառավարությանը, եւ մեր առաջարկները ենթադրում են սոցիալական կարիքի գնահատման այլ չափանիշներ: Սա չպետք է խթանի, որպեսզի մարդիկ ուզենան տանը նստել եւ չաշխատել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ