Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մի քանի քրեական գործ կա». նախարարը՝ քրեական ենթամշակույթի մասին

Մայիս 07,2020 13:40

«Քրեական ենթամշակույթ կրող քանի՞ անձ է այս ընթացքում պատասխանատվության կանչվել»,-ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից այսօր ԱԺ նիստում հետաքրքրվեց անկուսակցական պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ հիշեցնելով, որ փետրվարին ԱԺ-ն ընդունել է քրեական ենթամշակույթը ստեղծելը եւ դրան հարելը քրեականացնող օրենքը:

«Այսօր մայիսն է, եւ որեւէ ֆանտաստիկ ծրագրով հնարավոր չէր ունենալ քրեական պատասխանատվության ենթարկված անձ: Լավագույն սցենարով նման ժամկետում առաջադրված մեղադրանք կարող է լինել: Իմ տեղեկություններով՝ մի քանի քրեական գործեր կան հարուցված: Երբ խորհրդարանում քննարկում էինք օրենքը, պնդումներ կային, թե այն չի գործելու: Կարծում եմ՝ այն միանշանակ աշխատելու է, եւ ունենալու ենք պատասխանատվության ենթարկելու դեպքեր»,-համոզմունք հայտնեց Ռուստամ Բադասյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031