«2019թ.-ին արդարադատության նախարարությունը հայտարարեց, որ ստեղծվելու է աշխատանքային խումբ՝ սահմանադրական փոփոխությունների փաթեթի շուրջ աշխատելու համար: Ո՞ր փուլում է աշխատանքը»,-ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին այսօր ԱԺ նիստում նման հարցադրում հղեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց. «Աշխատանքն ընթացիկ փուլում է, հիմա աշխատում ենք հայեցակարգի վրա, որը պետք է նախնական տեսքով պատրաստ լինի մինչեւ սեպտեմբեր: Դրանից հետո կսկսվեն հանրային քննարկումներ, իսկ հաջորդ տարի կներկայացվի սահմանադրական փոփոխությունների ամբողջական նախագիծը: Կորոնավիրուսի տարածման պատճառով տեսակապով աշխատում ենք բոլոր ուղղություններով: Արդեն հիմա ենք նշմարում, որ սահմանադրական փոփոխությունները մեծ շրջանակ են ներառելու»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ