Բելառուսի Արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի «Առաջին ալիքի» նկարահանող անձնակազմին զրկել է հավատարմագրումից: Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Անատոլի Գլազը՝ չմանրամասնելով որոշման դրդապատճառը:
Ինչպես հաղորդում է Naviny.by կայքը, նման որոշման պատճառ է հանդիսացել կորոնավիրուսի մասին ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժը: Ռուս լրագրողներն այցելել են Մինսկից ոչ հեռու գտնվող Ստոլբցի քաղաք, որտեղ ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքով բավականին լուրջ իրավիճակ է ստեղծվել, և զրուցել են տեղի բնակիչների հետ: «Բելառուս 1» հեռուստաալիքը ռուս գործընկերների պատրաստած ռեպորտաժը որակել է որպես «նավթալինային քարոզչություն»:
Ռուսական «Առաջին ալիք»-ը, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, հայտարարել է, որ Բելառուսի իշխանությունների գործողությունները անհիմն են և անհեթեթ: ՌԴ Լրագրողների միությունն էլ մտադիր է դիմել Բելառուսի ԱԳՆ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանում ստանալու ակնկալիքով:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ