Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Նման մարդիկ լավ ապացույցներ են «հավաքում» վաճառվող ապօրինի գույքի մասին». Բադասյան

Մայիս 07,2020 12:50

«Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումից հետո ստանում ենք ազդակներ, որ այն անձինք, որոնք ենթադրաբար ունեն նման գույք, սկսել են այդ գույքի մաքրման գործընթաց: Այսինքն, կեղծ գնորդների միջոցով փորձում են ձեւակերպել այնպես, իբրեւ թե այդ գույքը վաճառում են բարեխիղճ գնորդների: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի վաղը դատարանում չկանգնենք իրավիճակի առաջ, երբ պարզվի, որ նման գույքն ամիսներ առաջ վաճառվել է բարեխիղճ գնորդի, եւ չենք կարող այն վերադարձնել պետությանը»,-ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին այսօր ԱԺ նիստում նման հարցադրում հղեց «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Բադասյանը նշեց. «Պետք է շնորհակալ լինենք նրանց, ովքեր այս պահին կեղծ պայմանագրեր են կնքում, որովհետեւ նրանք մեր աշխատանքը հեշտացնելու են: Նկատի ունեմ՝ պետության աշխատանքը, որովհետեւ բավականին լավ ապացույցներ են «հավաքում» վաճառվող գույքի մասին: Իրականում որեւէ բարեխիղճ ձեռքբերող առանց տարրական փաստաթղթերի ուսումնասիրության՝ նման գործարքի չի գնա, բայց նշեմ, որ փողերի լվացման ընթացակարգերով որոշակի աշխատանքներ տարվում են, որպեսզի նման ռիսկերը չեզոքացվեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031