Ադրբեջանի ԱԳ նախարարությունն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարություններին, որը նա արել էր մայիսի 6-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ «Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հստակ ցույց է տալիս, թե ով է հրաժարվում բանակցություններից և միջազգային հանրության պահանջները կատարելուց»:
Նրա խոսքով՝ այս հայտարարությամբ Հայաստանի վարչապետը «խոստովանել է, թե ով է խոչընդոտում արցախյան հակամարտության կարգավորմանը»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ բանակցությունների հիմնաքարը պետք է լինի Արցախի դե ֆակտո կարգավիճակի դե յուրե միջազգային լեգիտիմացումը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ