Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կառավարությունը «խոպանչիներին» աշխատանք է առաջարկում

Մայիս 07,2020 12:20

Կապիտալ շինարարության ծրագրեր են նախատեսվում, որոնք  ե՛ւ քանակական ե՛ւ ֆինանսական առումով աննախադեպ ծավալի են: Այսօր կառավարության նիստում այս մասին ասաց Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի տեղակալ Արմեն Ղուլարյանը (լուսանկարում): Նրա տվյալներով, մշակվում են 74 կրթական, մշակութային եւ մարզական նշանակության օբյեկտների նախագծային աշխատանքներ, որոնցից մի մասն արդեն ավարտվել են:

«111 կրթական օբյեկտների նախագծային աշխատանքներ ավարտման փուլում են, դրանցից 90 օբյեկտի շինարարության մրցույթները կիրականացնի քաղաքաշինության կոմիտեն, մնացածը՝ ԿԳՄՍ նախարարությունը»,-հայտնեց Արմեն Ղուլարյանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխարեն վարում էր կառավարության նիստը, նշեց, որ նման ծավալի կապիտալ շինարարության աշխատանքները առաջանցիկ պետք է լինեն, որովհետեւ մեր տնտեսության համար էական նշանակություն են ունենալու:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով, 5 միլիարդ դրամի նախագծահաշվարկային փաստաթղթերն արդեն պատրաստ են: Պարոն Հարությունյանն ասաց, որ բոլոր այն շինարարական ընկերությունները, որոնք ընդգրկվելու են այս աշխատանքներում, հնարավորություն են տալու կորոնավիրուսի պատճառով արտագնա աշխատանքի չմեկնած կամ այս պահին աշխատանքի խնդիր ունեցող քաղաքացիներին, աշխատանք ունենալ: Խոսքը հիմնականում շինարարական ոլորտում աշխատող քաղաքացիների մասին է:

Նախարարը նաեւ ասաց, որ հիմնականում դպրոցներ, ուսումնարաններ ու մշակութային օբյեկտներ են կառուցվելու, վերակառուցվելու, վերանորոգվելու: Շինարարության մրցույթների մեծ մասը կիրականացվեն մինչեւ հուլիս ամիսը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031