Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը փորձում էր ելույթը կառուցել առանցքի շուրջ, թե իրենց հաջողվել է աննախադեպ արդյունքներ գրանցել. «Փաստ»

Մայիս 07,2020 12:09

Ազգային ժողովում երեկ քննարկվում էր Կառավարության ծրագրի 2018-2019թթ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Իսկ զեկուցողը վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, որը պատասխանեց նաև պատգամավորների հարցերին։

Վարչապետի զեկույցում հատուկ շեշտադրում արվեց 2019 թվականի հունվարի 1-ից մինչև կորոնավիրուսի ճգնաժամի մեկնարկն ընկած ժամանակահատվածի, այնպես էլ ճգնաժամի ընթացքում կառավարության որոշումների և հետագա անելիքների մասին: Սակայն որքան էլ ուշագրավ է, Փաշինյանը փորձում էր իր ելույթը կառուցել աննախադեպության առանցքի շուրջ, թե իրենց կառավարման ընթացքում հաջողվել է աննախադեպ արդյունքներ գրանցել։ Իհարկե, որոշակի ձեռքբերումներ եղել են, սակայն դրանք չի կարելի ներկայացնել որպես աննախադեպ արդյունքներ, քանի որ նման ցուցանիշներ՝ նույնիսկ ավելի բարձր, մենք ունեցել ենք նաև նախկինում, երբ Փաշինյանն ընդդիմադիր էր։

Ինչպես միշտ, վարչապետի խոսքում այս անգամ ևս փոփոխություն չնկատվեց։ Վերջինս ամեն կերպ փորձում էր խուսափել կառավարության ունեցած սխալներին ու թերացումներին անդրադառնալուց։

Ավելի նախընտրելի կլիներ, որ վարչապետը կոնկրետ կետերով անդրադառնար, թե որ հարցում ինչպիսի թերացում ունեն և ինչպես են այն շտկելու։

Օրինակ՝ վարչապետը հայտարարում է, թե գործարարներն են հաղթահարելու ներկայիս տնտեսական ճգնաժամը, իսկ կառավարության դերը չխանգարելն է։ Առավել ևս, որ արդեն իսկ նշմարվում են այլ «ապահովագրական բարձիկներ»՝ նվազագույնը մինչև եկող տարվա մայիս լավ բան չսպասեք սկզբունքով: Այսինքն, գործ ունենք դարձ ի շրջանս յուր տարբերակի հետ. «Սերգո ջան, լավ չես ապրելու»: Այս անգամ՝ ուղղակի փոխված անունով. «Պողոս ջան, լավ չես ապրելու»:

Ու որպեսզի հանրության աչքում քողարկի սեփական իշխանության ունեցած սխալներն ու թերացումները, վարչապետը զարգացնում է իր կողմից սիրված դավադրությունների տեսությունը, թե ոմանք ուզում են հակահեղափոխություն անել՝ այս անգամ արդեն… կոմունալների դրոշով։ Սակայն եթե կառավարությունը կոմունալների և սոցիալական աջակցություն տրամադրելու հարցում ճիշտ և կշռադատված քաղաքականություն է վարել, ապա ինչպե՞ս կարող էր հակահեղափոխության վտանգ լինել։

Վարչապետը նաև անդրադարձավ որոշակի միֆականացված թեմաների՝ ժողովրդից գողացված գումարները հետ բերելու խնդրին, կոռուպցիային, պետական համակարգում ծվարած դավաճաններին և այլն։ Սակայն եթե մի օր այս թեմաներն իրենց հանգուցալուծումը ստանան, ի՞նչ պետք է խոսի վարչապետը։ Տպավորություն է ստացվում, թե վարչապետին ձեռնտու է, որ այս թեմաները միշտ լինեն օրակարգում, քանի որ դրանով ինքը կարող է լցնել տեղեկատվական դաշտը և իր իշխանության համար դիվիդենտներ շահել։

 Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031