Այսօր երկարատև հիվանդությունից հետո մահացել է ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը:
Երջանիկ Աբգարյանը ծնվել է 1940 թվականի փետրվարի 8-ին Ավետիս Աբգարյանի ընտանիքում, Արգել գյուղում (Կոտայքի Մարզ):
1958-1963 թվականներին որպես փականագործ աշխատել է Երևանի կաբելային և սարքաշինության գործարաններում,
1964-1968 թվականներին սովորել է Երևանի Պետական Համալսարանի Արևելագիտության բաժնում,
Կարդացեք նաև
1968-1970 թվականներին ծառայել է Սովետական Բանակում որպես թարգմանիչ,
1970-1990 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Արևելագիտության Ինստիտուտում,
1988 թվականին անդամագրվել է այդ տարվա մայիսին ստեղծված Արցախյան շարժման Հայաստանի կոմիտե (Ղարաբաղ Կոմիտե) կազմակերպությանը:
1990-1995 թվականներին եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և Սովետական Միության փլուզումից հետո ՀՀ ԱԺ պատգամավոր,
1998 թվականից ապրել է իր համեստ կյանքով որպես ՀՀ քաղաքացի:
Երջանիկ Աբգարյանը եղել է Հայոց համազգային շարժում կուսակցության անդամ: