Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատազուրկ քաղաքացիները կվճարվեն՝ զբոսաշրջային վայրերն աղբից մաքրելու համար

Մայիս 07,2020 11:00

Կառավարությունը քննարկում է աղբավայրերի կոնսերվացիայի ծրագիր ունենալու հարցը. այդ ծրագիրն աշխատազուրկ քաղաքացիներին հնարավորություն կտա աշխատելու, իսկ զբոսաշրջային վայրերին, այդ թվում՝ Սեւանի ափամերձ հատվածքներին, աղբից ազատվելու: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Նախարարությունն առաջիկայում կներկայացնի միջոցառումը, քննարկումների արդյունքում պարզ կլինի իր իրագործումը»,-նշեց նախարարը:

Ինչ վերաբերում է աղբի վերամշակմանը, Սուրեն Պապիկյանի խոսքով՝ «Կոտայք-Գեղարքունիք» աղբավայրը պետք է կառուցվի, որը մոտ քսան տարի կկարողանա աղբ կուտակել, իսկ վերամշակող ընկերությունների հետ դեռեւս բանակցում են. «Ինչու չունենք տեսլական, թե որ վերամշակումն է մեզ համար կիրառելի, որովհետեւ ՀՀ-ում աղբի վերամշակմամբ զբաղվելու ցանկություն ունեցողները մի մեթոդ են առաջարկում, որը մեր համար միջավայրի աղտոտվածության խնդիրից ելնելով՝ ընդունելի չէ: Վերջնական որոշում չունենք այս պահին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031