Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարդու ընտանեկան ողբերգությունը օգտագործելով, դեպքի վայրից մահացած երեխաների լուսանկարներ տարածելով լայքեր հավաքելը կամ դիտումներ ապահովելն անթույլատրելի է. ՄԻՊ

Մայիս 07,2020 11:05

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է հոր և երեխաների մահվան ողբերգական դեպքից հետո տարածվող լուսանկարների դեպքին:

Հայտարարության մեջ, մասնավորապես ասվում է. «Հոր ու երեխաների մահվան ողբերգական դեպքից հետո համացանցում տարածվում են անձնական բնույթի տեղեկություններ ու նույնիսկ դեպքի վայրից լուսանկարներ: Ընդ որում, առանձին դեպքերում դա արվում է այնպես, որ մարդու մասնավոր կյանքը, ընտանեկան ողբերգությունը դառնում են ակնհայտ շահարկման առարկա: Ծավալվող «քննարկումները» փնտրում են մեղավորներ, իսկ մի շարք դեպքերում էլ թիրախավորում կնոջը:

Խիստ մտահոգիչ եմ համարում առանձին կայքերի ու սոցիալական ցանցերում առկա նման վերաբերմունքը:

Մարդու ընտանեկան ողբերգությունը օգտագործելով, դեպքի վայրից մահացած երեխաների լուսանկարներ տարածելով լայքեր հավաքելը կամ դիտումներ ապահովելն անթույլատրելի է։

Մենք պետք է նկատի ունենանք, որ նման քայլերի արդյունքում ցավ ու տառապանք ենք պատճառում այդ ընտանիքներին։ Ավելին, այդ կերպ հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի համացանցում հայտնված լուսանկարները մշտապես ուղեկցեն մարդկանց իրենց ողջ կյանքում՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։

Այսպիսի երևույթներն անընդունելի են նաև հասարակությունում արժեքների, ընկալումների ու բացասական հետևանքների տեսանկյունից։

Ցավակցությունս եմ հայտնում մահացածների հարազատներին»:

Արման ԹԱԹՈՅԱՆ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031