Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարի հրաժարականում Ամուլսարի հարցն ունի՞ դեր. «Ժամանակ»

Մայիս 07,2020 11:17

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի պաշտոնանկությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստորեն պայմանավորել է անարդյունավետ աշխատանքով, չմանրամասնելով, թե հատկապես ինչն է, որ չի գոհացրել վարչապետին և հանգեցրել նախարարի ազատման դիմումին:

Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարի հրաժարականում Ամուլսարի հարցն ունի՞ դեր, կամ որքա՞ն է կազմում դրա նշանակությունը, պարզ չէ:

Օրերս համացանցային մամուլում հայտնվել է տեղեկություն Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներքին գրագրության մասին, որում կա արձանագրում, թե ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան Ամուլսարի հարցում ճնշում են բանեցնում հայկական կողմի վրա: Այն, որ ԱՄՆ-ն պարբերաբար ուշադրության է արժանացրել հարցն ու բացահայտ խոսել Հայաստանի ներդրումային վարկի համար այդ հարցի լուծման կարևորությունը, եղել է միանգամայն բաց: Մյուս կողմից, տվյալ պարագայում հատկանշականն այն է, որ հարցը այդօրինակ շեշտադրումով արտացոլվում է Եվրամիության պատվիրակության ներքին գրագրության մեջ, այդպիսով վկայելով այն լայն համատեքստը, որ ունի Հայաստանում չլուծված և գործնականում հետհեղափոխական ամբողջ շրջանում արգելափակված այդ հարցը: Տվյալ պարագայում էական հարցերից մեկն այն է, թե որքանով է այդ արգելափակումը տարածվում Հայաստանի արտաքին քաղաքական և տնտեսական, իսկ գուցե նաև անվտանգային քաղաքականության վրա, և ինչ տրամաբանությամբ է տարածվում:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031