Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչության տրանսպորտային բաժնի մեծ թվով ավտոմեքենաներ մնացել են անձրևաջրերի մեջ. (Ֆոտոշարք). shamshyan.com

Մայիս 07,2020 00:50

shamshyan.com. Արդեն 2 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղացած հորդառատ անձրևի պատճառով անանցանելի է դարձել ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչության տրանսպորտային բաժնի վարչական տարածքը։ Մեծ թվով ավտոմեքենաներ մասամբ մնացել են ջրի տակ, ու հիմա վարորդները չեն կարողանում ավտոմեքենաները դուրս բերել։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը և «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչները։ Վերջիններս նույնպես չեն կարողանում գործողություններ կատարել, քանի որ ջրի բարձրությունը անցնում է 1 մետրից։

Բոլոր ավտոմեքենաները պատկանում են ՀՀ կառավարությանը և նախագահի ապարատի աշխատակիցներին, իսկ անձրևաջրերի կուտակման պատճառն այն է, որ ջրահեռացման խողովակները խցանված են, և եթե Երևանի քաղաքապետարանն ու «Վեոլիա Ջուր»-ը մաքրեին ջրատար խողովակները, ապա այսօր այս պատկերը չէր լինի։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ջուրն այնքան է բարձրացել, որ լցվել է վարչական շենքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031