«Խոսում եմ իր երեխաների հետ ինքնասպան եղած տղամարդու ողբերգության ու այդ դեպքին հասարակական արձագանքի մասին», ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը. «Ես ուղղակի ուզում եմ, որ մենք որպես հասարակություն մտածենք այս հարցերի շուրջ՝ առանց վճիռների, առանց եզրակացությունների։ Ուզում եմ նաև փորձենք պատկերացնել այն տառապանքը, որ 40 տարեկան հայրը, որն ակնհայտորեն եղել է երեխաներին սիրող, որը չի գտնվել թմրանյութերի կամ խմիչքի ազդեցության տակ, մոտեցել է անկողնում մուշ-մուշ քնած, արջուկը գրկած իր 8-ամյա տղային, գրկել է, հանել տաք անկողնուց, մոտեցրել է պատուհանին և նետել ցած։ Պատկերացնենք դրանից հետո այն վայրկյանները, որ ինքը քայլել է դեպի ննջարան, գրկել իր 5-ամյա աղջկան․․․ Պատկերացնենք՝ ինչի՞ միջով է անցել, այն դժոխքը, որի միջով այդ անձն անցել է, որովհետև չի՛ գտել իր կյանքում որևէ այլ լուծում»:
Աննա Հակոբյանն ասաց. «Ուզում եմ ինքներս մեզ հարց տանք․ կարո՞ղ ենք առաջ քաշել այն վարկածը, որ տղամարդն, օրինակ, գտնվել է տարիքային բարդ փուլի մեջ, մեկուկես տարի առաջ անցել է թոշակի և փորձել, օրինակ, վերգտնել իրեն, նոր աշխատանք գտնել և ձախողել է։ Իր մոտ զարգացել է թերարժեքության բարդույթ, ինքնագնահատականի անկում։ Եվ մենք գիտենք, որ ունեցել է գեղեցիկ կին և խանդել է։ Եվ ունենք ինֆորմացիա, որ կինը շատ չի շփվել, և թեև, հարևանուհու կարծիքով, դա եղել է կնոջ որոշումը, բայց, գուցե, դա եղել է ամուսնու խանդն է՛լ ավելի չգրգռելու համար․․․ հարկադրված որոշում է եղել կնոջ կողմից։ Գուցե, նաև, զարգացնելով, կարող ենք ասել, որ կինն, ի վերջո, ճնշումների չէր դիմացել և որոշել էր բաժանվել։ Բայց քանի որ ունենք նաև տեղեկատվություն, որ նրանք հաշտվել են, և կինը վերադարձել էր, կարո՞ղ ենք ենթադրել, որ այդ կինն, այնուամենայնիվ, ցանկացել էր փրկել իրենց ընտանիքը կործանումից, դրա համար էր վերադարձել՝ հույս ունենալով, որ ամուսինը կհաղթահարի իր խնդիրները։
Կարծում եմ, որ եթե իրավունք ունենք քննարկել, որ կնոջ վարքն է եղել նման քայլ անելու պատճառը, իրավունք ունենք նաև քննարկել, որ կարող է ամուսնու խնդիրներն են հանգեցրել նման ողբերգական իրավիճակի»:
Մանրամասն՝ տեսանյութում
Դէպքին մանրակրկիտ նկարագրութիւնը շատ աւելորդ եւ անճոռնի է: Իսկ քանի որ ենթադրութիւնների եւ ենթակայական վերլուծումների ոլորտում էք, կարո՞ղ ենք նաեւ մտածել թէ, թերեւս, այս դէպքը կապ մը ունի՝ անցած երկու տարիների ընթացքին երկրում գոյացան կացութեան հետ: Ներառեալ՝ այդ մարդուն Տիկնոջ վերաբերմունքի մէջ թերեւս կարգ մը փոփոխութիւնների, այն վարկածի պարագային որ այդ ալ՝ կապ մը կրնայ ունեցած ըլլալ ամուսինին կատարածին հետ:
Ընդգծենք որ կինը կամ երեխաները ծեծող մարդու մը մասին չէ խօսքը, այդ մասին որեւէ խօսք չեղաւ, այլ նոյնիսկ ընդհակառակն:
Դիտել կու տամ որ Դուք է որ բացիք այս նիւթը, այդ կերպով:
Դուք կարծում էք որ արտաքին աշխարհին քաջածանօթ էք, սակայն մատ հեռու էք շատ բաներ հասկանալէ: ամէն դէպքում, երկիրը մի օրից միւսը անհնար էր փոխադրել մի մոլորակից, միւսը: Բացի անշուշտ օդին մէջ լոզունգների երեւակայական մակարդակի վրայ: Զորս սակայն կարող է որ ունենայ՝ հակառակ հետեւանքներ…