Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ը կորոնավիրուսի պատճառով հայտնվել է իր պատմության մեջ ամենախոշոր տնտեսական ռեցեսիայի մեջ. Եվրահանձնաժողով

Մայիս 06,2020 22:22

Եվրոպան այնպիսի տնտեսական շոկ է ապրում, ինչպիսին չէր տեսել Մեծ դեպրեսիայի ժամանակներից ի վեր: Այս մասին Բրյուսելում հայտարարել է Իտալիայի նախկին վարչապետ, տնտեսության հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին:

Նրա խոսքով` Եվրամիությունը կորոնավիրուսի պատճառով հայտնվել է իր պատմության մեջ ամենախոշոր տնտեսական ռեցեսիայի մեջ: Եվրահանձնաժողովը կանխատեսում է, որ 2020թ.  ԵՄ 27 անդամ երկրներում ՀՆԱ-ն կնվազի 7,4 տոկոսով, իսկ 2021-ին` կավելանա շուրջ 6 տոկոսով, ընդ որում տարբեր երկրների համար ցուցանիշները տարբեր են: Ակնկալվում է նաև, որ ԵՄ-ում կավելանա գործազրկության մակարդակը:

Քանի որ ԵՄ երկրները միլիարդավոր եվրոներ են ծախսում կորոնավիրուսի ճգնաժամին դիմակայելու համար, ԵՄ հանձնաժողովում սպասում են նաև բյուջեի դեֆիցիտի աճ. եվրոգոտում բյուջեի դեֆիցիտը կհասնի 8,5 տոկոսի` նախորդ տարվա  0,6 տոկոսի համեմատ: Ջենտիլոնիի խոսքով` եթե համավարակի դեմ պայքարն ավելի տևական ժամանակ և ավելի լուրջ ներդրումներ պահանջի, ապա պետք է սպասել տնտեսական ցուցանիշների էլ ավելի զգալի անկման:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031