Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հակոբ Ավագյան. «Պարետի որոշումները խախտում են հիմնականում սննդի առեւտրի կետերը

Մայիս 06,2020 19:10

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը կառավարության ասուլիսների սրահում նշեց, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ՀՀ պարետի որոշումները հիմնականում խախտում են սննդի առեւտրի կետերը:

«Գործունեության դադարեցման ներկայացված տնտեսվարողների խախտումներից մեծամասնությունը ծավալում են սննդի առեւտրի կետերը: Հիմնականում խախտվում են աշխատողների անվտանգության ապահովման կանոնները՝ աշխատակիցների օրական 2 անգամ ջերմաչափում, անհատական պաշտպանիչ միջոցների տրամադրում, ախտահանման սահմանված կարգի պահպանում»,-ասաց նա:

Ասուլիսի ավարտին Հակոբ Ավագյանը կոչով դիմեց քաղաքացիներին. «Եթե նկատում եք պարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոնների խախտումներ, մեր տեսչական մարմնի թեժ գծին, սոցիալական էջին եւ մեր պաշտոնական էլփոստով ահազանգեք: Դրանք անպայման կներառվեն մշտադիտարկման ցուցակներում: Իսկ մեր տնտեսվարողներին, պարզապես, խնդրում եմ՝ հնարավորինս խիստ հետեւել պարետի որոշմամբ հաստատված կանոններին, ինչը կհեշտացնի բոլորիս աշխատանքը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031