Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերադարձնել մինչեւ վերջին կոպեկը. այդ գումարը չի ուղղվել նրանց, ում պետք էր». վարչապետ

Մայիս 06,2020 18:12

«Այդ գումարները պետք է վերադարձվեն, որովհետեւ նախատեսված են եղել այլ խավի մարդկանց համար: Կան ծառայության որոշ տեսակներ, որոնք գաղտնի են եւ արձանագրված չեն տվյալների բազաներում, ուստի դա սողանցք է դարձել, ցավոք»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով այն փաստին, որ ԱԻՆ-ի, ոստիկանության եւ ՊՆ-ի աշխատակիցները գրություններ են ստանում՝ կորոնավիրուսի ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ծրագրի գումարները կառավարությանը վերադարձնելու մասին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա շեշտեց. «Շատ ցավալի փաստ է, որ անապահով խավի համար նախատեսված միջոցները գնացել են ոչ նրանց համար նախատեսված ուղղությամբ: Ավելին՝ ծառայողական քննություններ պետք է իրականացվեն, թե ինչպես է դա տեղի ունեցել: Դա շատ վատ երեւույթ է, որ ճգնաժամի պայմաններում նման տրամաբանությամբ ենք առաջնորդվում: Մեկը բանկում ավանդ ունի, բայց աջակցության ծրագրից գումար է ստանում: Սա է խնդիրը: Մինչեւ վերջին կոպեկը պետք է վերադարձնել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031