«Հայփոստ»-ի առնչությամբ վարչապետի հանձնարարականով կազմավորվել է հանձնաժողով՝ կապված «Հայփոստ»-ի կառավարչի պայմանագրի ժամկետի լրանալու հետ»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Նրա խոսքով. «Հանձնաժողովը տվել է կարծիք, որ մինչեւ «Հայփոստ»-ի կառավարման մոդելի հստակեցումը կառավարումն իրականացնելու է կառավարությունը՝ ի դեմս նախարարության: Որոշման հիմնական պատճառն այն է, որ ճիշտ քաղաքականություն մշակենք եւ հասկանանք, թե ինչ կերպ ենք առաջ գնում: Ժամանակավոր պաշտոնակատարն ունեցել է լիցենզիա, որի ժամկետն անցած է եղել, նա էլ դիմել է կենտրոնական բանկին, եւ երեկվա դրությամբ` ստացել լիցենզիա: ԿԲ-ն եզրակացրել է, որ խախտում չկա, իսկ կառավարչի մրցույթը կիրականացվի ինչպես կարգն է, խնդիր չկա»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ