Դեռեւս մարտի 20-ից ՀՀ պարետի համապատասխան ցուցումով հաստատվել են մի շարք ուղեցույցներ, որոնք վերաբերում են այն տնտեսական սուբյեկտներին, որոնց գործունեությունը արտակարգ իրավիճակում սահմանափակված չէ: Առողջապահական եւ աշխատանքային տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը խոսեց ԱԱՏՄ կողմից կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու վերահսկողական աշխատանքների մասին:
«Ուղեցույցի պահպանումը վերահսկելու համար տեսչական մարմնի կողմից մեկնարկել էին մշտադիտարկման աշխատանքներ եւ իրազեկման միջոցառումներ»,-ասաց նա եւ հավելեց, որ մարտի 20-ից ապրիլի 6-ը տեսչական մարմնի կողմից 869 կազմակերպություններում եւ մասնաճյուղերում իրականացվել են մշտադիտարկումներ, որոնցում արձանագրված խախտումների արդյունքում 98 կազմակերպությունների համար ներկայացվել է պարետի որոշում, ըստ որի, այդ կազմակերպություններում ժամանակավորապես դադարեցվել է գործունեությունը. սկզբնական շրջանում 6 ժամով, վերջիններն արդեն 24 ժամով:
«Մշտադիտարկումների ընթացքում իրականացվում են նաեւ իրազեկման աշխատանքներ: Դրանց թիվը կազմել է 1083, որից 389-ը եղել է էլեկտրոնային իրազեկման տեսքով, մնացածը՝ անհատական: Սրան զուգահեռ շարունակվում է տեսչական մարմնի սահմանային հսկիչ կետերի ուժեղացված ռեժիմով աշխատանքը: Մինչեւ այժմ լրացվել են 47483 ուղեւորների համար հասցեական քարտեր: Այնուհետեւ, երբ հասցեական քարտերը փոխարինվեցին ինքնամեկուսացման եւ մեկուսացման ծանուցագրերով, լրացվել եւ ծանուցվել են 23311 ուղեւորներ, որոնք գնացել են ինքնամեկուսացման: Առողջապահության նախարարության հետ համատեղ, ինչպես նաեւ վերջին շրջանում ըստ փոփոխությունների՝ հյուսիսային եւ հարավային շրջանի մարզպետարանների աշխատակիցների հետ համատեղ իրականացվել է 2509 ուղեւորների մեկուսացում: Դրան զուգահեռ, նաեւ տեղի է ունեցել հոսպիտալացում: Ըստ մեր ընթացակարգերի, եթե ժամանող ուղեւորի մոտ առկա են լինում ցուցումներ, կամ հեռահար ջերմաչափի միջոցով տվյալներ են արձանագրվում, որ անձը ջերմում է կամ այլ ախտանիշեր է ունենում, ապա տեղի է ունենում անմիջապես հոսպիտալացում հենց մեր սահմանային հսկիչ կետերից: Այս պահի դրությամբ հոսպիտալացվածների թիվը սահմանային հսկիչ կետերից կազմում է 217»,-ասաց բանախոսը:
Հակոբ Ավագյանը նշեց, որ ժամեր առաջ պարետի թիվ 65 որոշմամբ հանրային սննդի օբյեկտների նկատմամբ կանոնների վերահսկողությունն ամբողջովին դրվել է սննդի անվտանգության տեսչական մարմնի վրա:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ