Լրահոս
Օրվա լրահոսը

«Օղակը սեղմվում է. ոմանք վճարում են իբր գործիչներին, որոնք սոցցանցում հայհոյանքի միջոցով փորձում են հայտնի դառնալ». Սիմոնյան

Մայիս 06,2020 17:31

«Իշխանությունում «ամեն ինչ խաղաղ լինելու» տրամաբանությունն այն չէ, որ որեւէ քննարկում եւ հետեւանք չի լինում: Դա գործընթաց է: Այո, հնարավոր է, որ նախարարներ հրաժարական տան, կամ որեւէ պատգամավոր որոշի, որ այլեւս չի ուզում շարունակել»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով մամուլում առկա տեղեկություններին, որ իշխանության վերնախավում ամեն ինչ խաղաղ չէ:

Նրա խոսքով. «Քաղաքական դաշտում որեւէ բան բացառված չէ, բայց չեմ ուզում, որպեսզի ընկնենք մեկ այլ ծայրահեղության մեջ, որին ականատես ենք լինում վերջերս: Վերջերս ես այնպիսի բաներ եմ կարդում, որ… անուններն իրական են, բայց դեպքերն իրականության հետ կապ չեն ունեցել, օրինակ՝ իբր կառավարական առանձնատանը հանդիպել ենք: Չենք հանդիպել երբեւէ, ՔՊ վարչության անդամների միջեւ որեւէ վեճ երբեւէ չի եղել: Այսօր էլ հին լուսանկար են հրապարակել, կարծում եմ՝ պարզաբանումը կլինի: Լրատվական դաշտում խնդիրներ ունենք, եւ դրանք կապված են նաեւ ընդունվող օրենքների եւ գործընթացների հետ: Օղակը սեղմվում է, եւ այն մարդիկ, ովքեր վճարում են իբր գործիչներին, որոնք սոցցանցում հայհոյանքի միջոցով փորձում են հայտնի դառնալ, նրանք հետո հասկանում են՝ իրենց սնող ֆինանսական աղբյուրներն այլեւս չեն լինելու»:

Ալեն Սիմոնյանը կոչ արեց նման մարդկանց ընդդիմադիրներ չանվանել, քանի որ նրանց գործելաոճը խուլիգանություն եւ ահաբեկչություն է հիշեցնում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031