Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հողատարածքը ՀՀ ՊՆ-ի կողմից օտարվել է շուկայականից ցածր արժեքով. պետությանը պատճառվել է 33.600.000 դրամի վնաս

Մայիս 06,2020 17:17

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում քննված քրեական գործով վերականգնվել է 33.600.000 ՀՀ դրամ` որպես պետությանը պատճառված վնաս:

ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող, Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 47/7 հասցեում գտնվող հողատարածքի օտարման գործընթացում ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ 20.09.2018թ. ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ հողատարածքի օտարման գործընթացն իրականացվել է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան: Պարզվել է նաև, որ օտարումից առաջ կատարված շուկայական գնահատման արդյունքում տրվել է ոչ հիմնավոր եզրակացություն, որի հիման վրա՝ հողատարածքը ՀՀ ՊՆ-ի կողմից օտարվել է շուկայականից ցածր՝ 38.000.000 ՀՀ դրամ արժեքով, որի հետևանքով պետությանը պատճառվել է 33.600.000 ՀՀ դրամի վնաս:

Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Նախաքննության ընթացքում չեն հիմնավորվել ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձանց և հողատարածքի շուկայական գնահատումն իրականացրած ՍՊ ընկերության տնօրենի կողմից նախնական համաձայնության գալու և դիտավորությամբ հողատարածքը շուկայականից ցածր գնահատելու հանգամանքները, ուստի որոշումներ են կայացվել՝ ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձանց և գնահատումն իրականացրած ՍՊ ընկերության տնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031