Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևն իշխանության վերին էշելոններում իրականացնում է փոփոխություններ՝ հօգուտ իր կնոջ. Freedom House

Մայիս 06,2020 16:49

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է ժողովրդավարական զարգացումների վերաբերյալ ամենամյա զեկույցը, որում Ադրբեջանը դասվել է ավտորիտար երկրների շարքին:

Զեկույցը շեշտում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իշխանությունը ժառանգել է հորից 2003թ. տեղի ունեցած ընտրությունների արդյունքում, որոնք անցել են խիստ վերահսկողության պայմաններում, բայց այժմ էլ կան նախանշաններ, որ իշխանության փոխանցումը տեղի կունենա ընտանիքի ներսում:

«Վերջին տարիներին Ալիևն իշխանության վերին էշելոններում իրականացնում է փոփոխություններ՝ հիմնականում հօգուտ իր կնոջ… Տնտեսական անկման և կլանային քաղաքականության աճի պայմաններում հանրային աջակցությունը կորցրած Ալիևը հեռացնում է «հին գվարդիայի չինովնիկներին»՝ փորձելով նվազեցնել վերնախավի ներսում դավադրության հնարավորությունը: Իշխանությունից հեռացված պաշտոնյաները հանդես էին գալիս ընդդեմ Ալիևի կնոջ կամ առնվազն հավատարիմ չէին նրան… Եթե ապագայում Ալիևը հրաժարական տա, ապա Մեհրիբան Ալիևան կգլխավորի իշխանությունը, որը բաղկացած է իր կողմնակիցներից»,-ասված է զեկույցում, որը նվիրված է հետխորհդային եվրասիական 29 երկրներում ժողովրդավարական զարգացումներին:

Նշվում է նաև, որ ոչ միայն Ադրբեջանի, այլև Տաջիկստանի և Թուրքմենստանի նախագահներն իրենց հարազատներին նշանակում են պատասխանատու պաշտոնների՝ հող նախապատրաստելով ընտանիքի ներսում իշխանության փոխանցման համար:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031